Թուրքիայի համար կարևոր է, որ Իրանը պահպանվի. Կիրիլ Սեմյոնով

17 Մարտի 2026, 23:15

Քաղաքականություն

Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը «Կոնֆլիկտները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. էսկալացիայի գործոնները և տրանսֆորմացիայի հետագծերը» խորագրով համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի հակամարտությունում։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի համար կարևոր է, որ Իրանը պահպանվի։

«Թուրքիան, իրականում, ուղղակի գնդակոծություններ չի արձանագրել, քանի որ առայժմ ոչ մի հրթիռ Թուրքիայի տարածք չի ընկել։ Թե կոնկրետ որտեղ էին թռչում այդ հրթիռները, դժվար է ասել։ Հնարավոր է՝ դրանք Հյուսիսային արաբական բազաներից Թուրքիայի տարածքով այլ ուղղությամբ են թռչել։ Ուստի այստեղ շատ հարցեր են մնում։ Եվ, հավանաբար, ցանկացած դեպքում դա գործոն չէ, որը կարող էր դրդել Թուրքիային միանալ պատերազմին։ Առավել ևս, որ ոչ մի վնաս չի եղել։

Բնականաբար, այս իրավիճակում Թուրքիայի համար Իսլամական Հանրապետության պահպանումը կարևոր գործոն է։ Դա կապված է և՛ քրդերի խնդրի, և՛ ադրբեջանցիների հարցի հետ։ Քանի որ Իրանի փլուզումը, այդ թվում՝ ադրբեջանական գործոնը, կարող է հանգեցնել ոչ թե ինչ-որ թյուրքական աղեղի ուժեղացմանը, այլ, ընդհակառակը, Հյուսիսային Ադրբեջանի անկմանը։ Դա կարող է հանգեցնել ճգնաժամի, Ալիևին կարող են հեռացնել պաշտոնից։

Այս ֆոնին կարող են սկսվել անկառավարելի գործընթացներ։ Ուստի, իհարկե, Թուրքիայի համար ավելի շատ կարևոր է, որ Իրանը պահպանվի։ Բացի այդ, Թուրքիան վախենում է տարածաշրջանում Իսրայելի ազդեցության ուժեղացումից և արաբական երկրների թուլացումից։ Հետևաբար, Անկարայի համար լավագույն ելքն այժմ փորձելն է անել ամեն ինչ՝ այս հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է Սեմյոնովը։