Մենք այլևս «հպարտ» չենք, մենք կիսակենդան մարդիկ ենք. հարցում Լոռիում

18 Մարտի 2026, 16:38

Քաղաքականություն

Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն անդրադարձել են երկրում տիրող իրավիճակին և իշխանությունների խոստումներին:

Բնակիչներից մեկի խոսքով՝ «հպարտ քաղաքացի» հասկացությունն այլևս գոյություն չունի։ Ըստ նրա՝ պատերազմն ու սոցիալական անապահովությունը մարդկանց հասցրել են ծայրահեղ վիճակի․ «Պատերազմն այնպես դասավորվեց, որ մենք այլևս հպարտ չենք. մենք կիսակենդան մարդիկ ենք»:

Տարեց բնակիչներից մեկն իր դժգոհությունն է հայտնել իշխանության այն թեզերի վերաբերյալ, թե քաղաքացին պետք է սեփական ուժերով բիզնես հիմնի կամ աշխատանք գտնի՝ առանց հաշվի առնելու նրա ֆիզիկական վիճակը. «Ինսուլտ եմ տարել, սրտի բաց վիրահատություն եմ ունեցել, որը տևել է 9 ժամ։ Ինչպե՞ս կարող եմ բիզնեսով զբաղվել»:

Բնակիչները նշել են, որ պետությունը պետք է դադարի անիրատեսական հայտարարություններ անել և ստանձնի իր քաղաքացիների, հատկապես թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը։