«Գեղեցիկ պատկեր՝ առանց հիմքի». Մարիա Զախարովան՝ Հայաստանի եվրոպական ծրագրերի մասին

18 Մարտի 2026, 19:33

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Եվրոպական միությանը երկրի հնարավոր անդամակցության վերաբերյալ։

«Նման մարդիկ սովորաբար իրենք իրենց հետ շախմատ են խաղում և միշտ հաղթում»,- ասել է Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Երևանում Եվրոպական միության վերացական չափանիշները ներկայացվում են որպես բացարձակ բարիք, այն դեպքում, երբ Հայաստանը որևէ առնչություն չունի դրանց մշակմանը։ Միաժամանակ հանրապետությունը լիարժեք մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին ԱՊՀ-ում և Եվրասիական տնտեսական միությունում։

Զախարովան նշել է, որ ստեղծվող պատկերը արտաքինից տպավորիչ է, սակայն զուրկ է իրական հիմքից՝ հաշվի առնելով այն խորը ճգնաժամը, որի մեջ հայտնվել է հենց Եվրոպական միությունը։ Նա ընդգծել է, որ խոսքը միայն բառերի մասին չէ, այլ կոնկրետ ցուցանիշների՝ արդյունաբերական արտադրության կրճատման, պետական պարտքի աճի և լայնածավալ միգրացիոն խնդիրների մասին։

Հիմա եթերում