Այսօր Բաքվից Հայաստան հացահատիկով բեռնված ևս 7 վագոն է ուղարկվել

488 տոննա հացահատիկ կուղարկվի Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 23 000 տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ։