Սայիդ Ջալիլին նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

19 Մարտի 2026, 13:00

Քաղաքականություն

Սայիդ Ջալիլին նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Ջալիլին հայտնի է որպես Իրանի քաղաքական շրջանակներում մեծ փորձ ունեցող անձնավորություն, նախկինում նա զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Ջալիլին 2024 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Փեզեշքիանին։