Գերմանացի դահուկորդի ռեկորդը՝ Հայաստանի լեռներում
19 Մարտի 2026, 23:15
Գերմանացի լեռնադահուկորդ, աշխարհի և Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր Քրիստիան Ֆլյուրը, ով հայտնի է «Բոնդը դահուկների վրա» մականունով, Հայաստանում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։
«Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրում նա ընդամենը մեկ ժամում հաղթահարել է 5,861 մետր ուղղահայաց տարածություն՝ գերազանցելով 15 տարվա ռեկորդը։
Մարզիկի խոսքով՝ իր առաքելությունը ոչ միայն ռեկորդ սահմանելն է, այլև հայաստանյան լեռնադահուկային ուղիների հանրայնացումը։ Նա համարում է, որ երկիրը ձմեռային զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի։