Պատերազմով շանտաժ․ քարոզարշավում Փաշինյանի մարտավարությունը․ Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարի մարտավարությունը ներառելու է խաղաղությո՞ւ,ն թե՞ պատերազմ թեզը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Իհարկե ավանդական այլ թեմաներ էլ կլինեն՝ նախկիններ, ներկաներ, նաև արտաքին քաղաքակական բնույթ կտրվի այս ընտրարշավին՝ ընտրություն Արևմուտքի և Արևելքի միջև, բայց հիմնական թեզերից մեկը, բնականաբար, կլինի այն, որ ես բերում եմ խաղաղություն, իսկ մնացածը՝ պատերազմ։ Արդեն 1-2 տարի է, որ բոլորս գիտենք այս մոտեցման մասին, ուղղակի հիմա Փաշինյանն իրականացնում է այդ նարատիվը»,- նշել է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս ամենն ուժգնանալու է բուն ընտրապայքարի պաշտոնական մեկնարկից հետո։

«Տարբեր հաղորդումներ, քարոզչական հոլովակներ են տարածվելու, և Նիկոլ Փաշինյանը փորձելու է մարդկանց վախեցնել։ Այստեղ նոր բան չկա։ Պետք չէ այնպես վերաբերվել, թե նա նոր բան է ասում։ Ուղղակի կա շանտաժ պատերազմով, որ եթե ես չեմ, ապա պատերազմի կուսակցություններն են գալու»,- ընդգծել է քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։