Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն. Իրինա Յոլյան
19 Մարտի 2026, 21:05
Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն։ Այս մասին հայտարարել է Գորիսի նախկին փոխքաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։
«Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ մի որոշում, որն իմ անցած տարիների բնական շարունակությունն է։ Գորիս համայնքում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են տարածաշրջանային բարդ խնդիրների կիզակետը։ Ես ապրել եմ հազարավոր ընտանիքների հոգսերով, լսել եմ նրանց ձայնը և կիսել այդ պատասխանատվությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սա ժամանակ է, երբ չպետք է պարզապես արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, պետք է համախմբվենք, ուժեղանանք և խիզախ գործենք։
Ես որոշել եմ միանալ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որովհետև այստեղ եմ տեսնում այն ուժը, փորձը և վճռականությունը, որը կարող է իրական փոփոխություններ բերել։ Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն որոշող պետություն»,- նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։