Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան

22 Մարտի 2026, 16:38

Քաղաքականություն

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վրաստան մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ քննիչի որոշումը՝ թույլ չտալ Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը, լուրջ խնդիր և խայտառակություն է։

«Սա շատ բացասական ազդեցություն է թողել. տարբեր երկրներում այս հարցն արդեն քննարկվում է, և բնականաբար, սա խայտառակություն էր մեր երկրի համար։ Բայց մենք տեսանք նաև, որ դրան նախորդող օրը Նիկոլ Փաշինյանը բացասական արտահայտվեց Վեհափառ հայրապետի հասցեին. արդեն այդ հաղորդագրությունից պարզ էր, որ քննիչը պետք է հենց այդ կերպ էլ վարվի։ Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ իրենք գոնե կգնան խելամտության կանխավարկածով, բայց, ցավոք, այդպես չեղավ»,-ասել է փաստաբանը։

Հիմա եթերում