Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ Գեղամ Ստեփանյան
22 Մարտի 2026, 17:30
Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ
Գեղամ Ստեփանյանը։
🔷Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին՝ իրենց իրական կամ ֆեյքային էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։
🔷Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել և ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն․ որովհետև, երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության և բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։
🔷Հ․Գ․ 1. Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար տեղահանված արցախցիներն իսկապես քույրեր ու եղբայրներ են, և նրանք դա ոչ թե ամեն օր սահմաված օրակարգով մի քանի անգամ կրկնում են, այլ իրենց վերաբերմունքով են ցույց տալիս։
🔷Հ․Գ․ 2. Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է։ Պետք չէ այն վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։