Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը․ Բայրամով
30 Հոկտեմբերի 2026, 17:17
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա մշակված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի։ Բայրամովն ընդգծել է փաստաթղթի վերջնական ստորագրման համար Հայաստանի կողմից անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Միևնույն ժամանակ նշվել է, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվում են լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ, ստեղծվում է ժամանակակից ենթակառուցվածք, իսկ այդ տարածքներում այժմ բնակվում, աշխատում և սովորում է շուրջ 100 հազար մարդ։
Բացի այդ, ընդգծվել է, որ Միջին միջանցքի զարգացումը, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։