Բորիս Պիոտրովսկին գլխավորել է «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրենների խորհուրդը

30 Հոկտեմբերի 2026, 16:00

Հասարակություն

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին ընտրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ։ Այս մասին նա գրել է սոցցանցերում։

«Այսօր ինձ ընտրել են կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ։ Մենք շարունակում ենք կինոստուդիայի ֆինանսական առողջացման գործընթացը։ Կնկարահանենք լավ ֆիլմեր և նոր կադրեր կպատրաստենք կինոարդյունաբերության համար»,- գրել է Բորիս Պիոտրովսկին։

Փոխնահանգապետի խոսքով՝ 2026 թվականին Սանկտ Պետերբուրգն աջակցել է երկու խոշոր գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին։ Դրանցից մեկը Եվգենի Վոդոլազկինի «Լավր» վեպի էկրանավորումն է։

1914 թվականին հիմնադրված «Լենֆիլմ» կինոստուդիան Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի ենթակայությանը հանձնելու հարցը 2025 թվականի հունվարի վերջին առաջարկել էր քննարկել քաղաքի կինեմատոգրաֆիստների միությունը։

Նշենք, որ Բորիս Պիոտրովսկին Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովկսին է։ Նա կիսով չափ հայ է։ Ծնվել է 1944թ․ Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հայտնի հնագետ էր, արևելագետ, եղել է Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին Բորիս Պիոտրովսկին գործուղվել է Հայաստան՝ Կարմիր բլուրում պեղումներ կատարելու նպատակով, պեղումների ժամանակ էլ ծանոթացել է հնագիտական խմբի անդամ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ և ամուսնացել։

Հիմա եթերում