Գոռ Բունիաթյանը Ստամբուլում նվաճել է պատանեկան ԱԱ-ի արծաթե մեդալը

08 Օգոստոսի 2023, 12:35

Սպորտ

Հայ ըմբիշ, 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը դարձել է Ստամբուլում կայացած ազատ ոճի ըմբշամարտի՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Եզրափակչում Բունիաթյանը մրցել է Իրանի ներկայացուցիչ Ֆարզադ կատերի հետ և 0:11 հաշվով պարտվել նրան:

Մրցաշարի շրջանակներում հայ մարզիկը հաղթել է երեք մրցակիցների՝ կիսաեզրափակչում թուրքին (4:3), 1/4 եզրափակչում ճապոնացուն (8:0) և 1/8 եզրափակչում ղազախին (7:0):

Հայ ազատ ոճի ըմբիշները Ստամբուլում նվաճել են 4 մեդալ՝ 1 արծաթ և 3 բրոնզ: