Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. կան վիրավոր պահեստազորայիններ

26 Մարտի 2026, 19:44

Քաղաքականություն

MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում: Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել և դանակահարություն։  

Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են հետևյալը.

«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»: