Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը

27 Մարտի 2026, 18:41

Քաղաքականություն

Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը: Armenia Sputnik–ին հայտնել է փաստաբան Վարդան Ալոյանը։

«Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և ՀԾԿՀ–ի գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ մի քանի օր տևած դատական նիստերից հետո դատարանն այսօր մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը և լիցենզիայի դադարեցումը համարել է օրինական: