Լուկաս Սելարայանն առաջին մարզումն է անցկացրել Սաուդյան Արաբիայում. տեսանյութ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն առաջին մարզումն է անցկացրել Սաուդյան Արաբիայում։ 31-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ալ Ֆատեհ» ակումբին, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։
Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։
Օգոստոսի 7-ին Սաուդյան «Ալ-Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարյանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ամերիկյան Columbus Crew-ից տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբ։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին։
Սաուդյան ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրության մեջ Սելարայանին ներկայացրել է որպես արգենտինացի ֆուտբոլիստ։ Սելարայանը Columbus Crew-ում է հանդես գալիս 2020 թվականի հունվարից: Հայազգի ֆուտբոլիստը 107 խաղում խփել է 42 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։