Հայաստանը պետք է ունենա նոր առաջնորդ, ով կապահովի ուժեղ խաղաղություն. Նարեկ Կարապետյան
30 Մարտի 2026, 21:40
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել, բացի իր աթոռից, այնինչ Հայաստանը պետք է ունենա նոր առաջնորդ, ով զիջումների չի գնա և կապահովի ուժեղ խաղաղություն։
Կարապետյանը, մասնավորապես, գրել է.
«Հայրենիքի տարածքները հեշտ զիջում է, ասում է՝ պետք է:
Ազգային արժանապատվությունը հեշտ զիջում է, ասում է՝ պետք է: Մի չզիջվող բան ունի՝ իր աթոռն է:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, ա՛յ դա է իսկապես պետք»։