Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչումներ է շնորհել բժիշկներ Միխայիլ Գասպարյանին և Աշոտ Ավդալյանին

31 Մարտի 2026, 10:47

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ստավրոպոլի երկրամասային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ, տարածաշրջանային անոթային կենտրոնի ղեկավար Միխայիլ Գասպարյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչում:

Պուտինի մեկ այլ հրամանագրով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի «Կոմունարկա» բազմապրոֆիլ կլինիկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Աշոտ Ավդալյանին շնորհվել է «ՌԴ առողջապահության վաստակավոր աշխատող» կոչում:

Նշվում է, որ բարձր պարգևները շնորհվել են առողջապահության բնագավառում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

Հիմա եթերում