ԱՄՆ-ը, ըստ նախապատրաստության, կարող է սկսել ցամաքային գործողություն Իրանում․ Օլեգ Բլոխին
31 Մարտի 2026, 23:40
Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումը և Իրանում ԱՄՆի կողմից ցամաքային գործողության հնարավորությունը։
«Կսկսի՞ արդյոք Դոնալդ Թրամփը ցամաքային գործողություն Իրանում։ Ավելի հավանական է՝ այո, քան ոչ։ Իհարկե, հնարավոր է, նա կարող է հետ կանգնել, սակայն դատելով ինտենսիվ նախապատրաստությունից և տարածաշրջանում զորքերի՝ հատկապես հետևակի մեծ կուտակումից, ավելի հավանական է, որ կսկսի։
Այդպիսի ցամաքային գործողության հնարավոր սցենարները կարող են լինել հետևյալը․ առաջինը՝ կղզիների գրավում՝ կամ երեքը միաժամանակ, կամ միայն մեկը՝ հաջողություն և հաղթանակ ցուցադրելու համար, քանի որ դա ավելի հեշտ է»,- նշել է փորձագետը։
Բլոխինի խոսքով՝ Թրամփն իր հաջորդ քայլերը կպլանավորի Պարսից ծոցի կղզիների հնարավոր գրավման արդյունքների հիման վրա։
«Կամ կարող է տեղի ունենալ հարձակում և պլացդարմի գրավում իրանական Քուրդիստանի շրջանում։ Սա ամենահավանական զարգացումն է, սակայն ես հակված եմ կարծելու, որ, ամենայն հավանականությամբ, նա կփորձի գրավել կամ երեք կղզիներից մեկը, կամ մի քանիսը, և հետո արդեն կգնահատի դրա արդյունավետությունը։ Այսինքն՝ կտեսնի, թե ինչ արդյունք տվեց այդ քայլը, և դրանից ելնելով կկազմի հաջորդ քայլերի պլանը»,- նշել է Բլոխինը։