Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհնար է. Պուտին

01 Ապրիլի 2026, 18:43

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։

Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անդրադարձել է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։ Կրեմլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումներին, սակայն ընդգծել է, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը մասնակցությունը անհնար է։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը միշտ գոհ է այն ամենից, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին։

Առաջնորդների բանակցությունները Կրեմլում ընթանում են՝ ուղղված երկկողմ համագործակցության կարևորագույն հարցերին։