Կարող էին այլ խափանման միջոց կիրառել․ կալանավորված Դավիթի մտերիմներն ակցիա են իրականացնում

01 Ապրիլի 2026, 19:34

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով այսօր երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբաններն ու ընկերները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջում են փոխել դպրոցականի խափանման միջոց կալանավորումը։

«Դատարանը կարող էր որպես խափանման միջոց գոնե տնային կալանքը կիրառել, հետո քննությունը ցույց կտար՝ մեղավո՞ր էր Դավիթը, թե՞ ոչ։

Դատարանի որոշումը շոկային էր մեզ համար։ Տեսանյութը տեսել եմ՝ ինչպես անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածեց Դավիթին, կարծում եմ՝ բոլորն են դա տեսել։ Դավիթի քայլն ուղղակի ռեֆլեկտիվ պատասխան ռեակցիա էր»,- նշել է Դավիթի համադասարանցիներից մեկի մայրը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։