Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք
02 Ապրիլի 2026, 18:10
«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվել է տնային կալանք խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ նա և «Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էին 2025–ի նոյեմբերի 13–ին, Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Սամսոնյանի կալանքը տնային կալանքով փոխարինվեց փետրվարի 19–ին։