Անկախ նրանից, թե ինչ փորձությունների միջով ենք անցնում, կարևոր է՝ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները․ Եսայի քահանա Արթենյան

05 Ապրիլի 2026, 12:16

Քաղաքականություն

Աշխարհում սա միակ հաղթանակն է, որ բոլորինն է, պարտվողներ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եսայի քահանա Արթենյան` Քրիստոսի հարության մասին:

«Քրիստոսի հրաշափառ հարությունը մեզ համար հաղթանակի և մեր անխափան ընթացքի խորհուրդն է, քանզի Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ հաստատեց, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքին է»,-նշել է նա։

Նրա խոսքով` անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ օրեր են ապրում և ինչ փորձությունների ու դժվարությունների միջով անցնում, շատ կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները, որոնք չեն փոփոխվում։