Մոսկվան կհետևի ընտրություններին և Երևանի արտաքին քաղաքական ուղեգծին․ Դմիտրի Պեսկով
05 Ապրիլի 2026, 15:25
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրություններն ու հայկական կողմի ծրագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին մոտ երկիր է, որի հետ կապված են խոր պատմական արմատներով և ավելի քան 2 միլիոն մարդ կազմող մեծ սփյուռքով։ Այդ պատճառով Հայաստանի ղեկավարության ընտրած ուղղությունները գտնվում են Մոսկվայի ուշադրության կենտրոնում։
Պեսկովը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնութագրել է որպես «օգտակար և բաց», նշելով, որ կողմերը մանրամասն ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նա նաև կրկին ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել թե՛ ԵԱՏՄ-ին, թե՛ Եվրամիությանը՝ հավելելով, որ Երևանում դա գիտակցում են։