Մեզնից հեռացավ ՀՀ-ի և Արցախի լավագույն զավակներից մեկը, Ղարաբաղյան շարժման ձայնը․ «Լազարևյան ակումբ»

07 Ապրիլի 2026, 22:16

Քաղաքականություն

«Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» խորին ցավակցություն է հայտնել «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Մենք ծանր կորուստ ենք կրել։ Մեզնից հեռացավ ավագ ընկերը, Հայաստանի և Արցախի լավագույն զավակներից մեկը, Ղարաբաղյան շարժման ձայնը, Ռուսաստանի անկեղծ բարեկամը, ճանապարհորդն ու գրողը, ով կանգնած էր Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» ստեղծման ակունքներում։

Զորի Հայկովիչը կմնա մեր սրտերում և հիշողության մեջ որպես վառ, խիզախ և համոզմունքներով մարդ, ով ամբողջ հոգով ապրում էր հայրենիքի ճակատագրով։ Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է հայ ժողովրդի պատվի և ազատության համար, պաշտպանել է նրա իրավունքները։ Նա սիրում էր Հայաստանը և սիրում էր Ռուսաստանը։

Դառն է գիտակցել, որ Զորի Բալայանի կյանքի վերջին ամիսներն ու օրերը մթագնեցին հայ բնակչության արտագաղթով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության կործանմամբ։ Զորիի համար դավաճանությունից ավելի ծանր բան չէր կարող լինել, և նա դա տեսավ, սակայն արդեն չկարողացավ կանխել։ Ինչպես մենք՝ մինչ այժմ։

Սակայն Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել»։