Իսրայելը հարվածում է Լիբանանին. Հրադադարը կարող է սաբոտաժի ենթարկվել. Alpha Newsroom 08.04.2026
08 Ապրիլի 2026, 17:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
➢ Հայաստանը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված հրադադարը
➢ Թուրքիայի նախագահը կարծում է, որ հրադադարը կարող է սաբոտաժի ենթարկվել
➢ Իրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը, որին ձգտում էր Թեհրանը, գերագույն առաջնորդի թափած արյան արդյունքն է
➢ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն հեշտությամբ կվերադառնա Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե բանակցություններն անհաջող ընթանան
➢ Ռուսաստանը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կրկին կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա
➢ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատումից հետո նավերը սկսել են հատել հորմուզի նեղուցը
➢ Իրանագետ Ժանա Վարդանյանը նշում է՝ առաջիկա օրերն են վճռորոշ հրադադարի պահպանման հարցում, քանի որ կա Իսրայելի գործոնը
➢ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հաստատված հրադադարը մոտ չէ խաղաղությանը, կողմերը փորձելու են առավելագույնը ստանալ
➢ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրադադարը Լիբանանին չի վերաբերում. Նոր հարվածներ են հասցրել Լիբանանին
➢ Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին կարծում է, որ Իսրայելի համար զինադադարը լիարժեք շահավետ չէ
➢ Ղազախստանի ԱԳ նախարարը, որն այսօր Բաքվում էր, Հայաստան կայցելի
➢ Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադար են հաստատել. Alpha News-ի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է