Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

03 Նոյեմբերի 2026, 09:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ը՝ ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-ին և 7-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ 

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։