Երաժշտությունը՝ որպես սիրո և արվեստի երկխոսություն․ Հինդոյանն ու Յոնչևան ներկայացրել են «Diptyque» ալբոմը
Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը, որն այսօր ղեկավարում է Լոս Անջելեսի օպերային թատրոնը, կնոջ՝ բուլղարացի օպերային երգչուհի Սոնյա Յոնչևայի հետ ներկայացրել է իրենց առաջին համատեղ երաժշտական ալբոմը։
«Դիպտիխ»(Diptyque) խորագրով ձայնասկավառակը թողարկվել է ONYX Classics լեյբլի կողմից։ Այն ձայնագրվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի գլխավոր դիրիժորը նույնպես Հինդոյանն է։
Ալբոմում ընդգրկված են ռոմանտիզմի դարաշրջանի երկու կոմպոզիտորների՝ իտալացի Ջուզեպպե Մարտուչիի և ֆրանսիացի Ժոզեֆ Կանտելուբի վոկալ ու նվագախմբային ստեղծագործությունները։
Ալբոմի խորագիրն արտացոլում է ոչ միայն երկու անվանի արվեստագետների ստեղծագործական ներդաշնակությունը, այլև նրանց ընտանեկան ու գեղարվեստական միության գեղեցիկ համադրությունը։