«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
02 Նոյեմբերի 2026, 22:16
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, պատգամավորներ Իրինա Յոլյանի և Անուշ Միրզոյանի հետ միասին, այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։
Խմբակցության ներկայացուցիչները հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաև իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնել նրան և նրա ընտանիքին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից ընդգծում են, որ առանցքային են համարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը, որ երկրի համար խաղաղությունը պետք է լինի բացառապես առանց զիջումների։