ԱՄՆ-ը ձախողել է այն, ինչի մեջ մտել է․ Ալեն Ղևոնդյան
08 Ապրիլի 2026, 20:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։
Նրա խոսքով՝ այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել սպառնալիքի նշաձողը բարձրացնելու կոնտեքստում։
«Կարծում եմ՝ կար անհրաժեշտություն որևէ կերպ դուրս գալ իրավիճակից, քանի որ ԱՄՆ-ը միանշանակ ձախողել է այն, ինչի մեջ մտել է։ Կար երկու խնդիր․ առաջինն՝ առանց Կոնգրեսի հաստատման ԱՄՆ-ն ուներ ընդամենը երկու ամսվա պատերազմի լիմիտ, և այդ ժամանակը լրանում էր։ Երկրորդը՝ դեմոկրատների դիրքորոշումն էր։ Թրամփի քայլերի հետևանքով նրանք իմպիչմենտի օրակարգ էին ուզում մտցնել, իսկ դա ամենևին շահեկան չէր Թրամփի համար»,- նշել է Ալեն Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ Իրանին հասցվել են ուժեղ հարվածներ, բայց նա կարողացել է ոտքի կանգնել, ինչն ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ։
Մանրամասները՝ տեսանյութում։