Մայրերի լուռ ակցիան՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

13 Ապրիլի 2026, 11:40

Քաղաքականություն

Մի քանի մայրեր նստացույց են անում գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նստացույցի նախաձեռնող, 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։

Հիմա եթերում