Գաղտնալսումները ներկայացվել են առանց փորձաքննության․ Մկրտիչ Դավթյանը՝ «18 արդարների» գործի մասին

14 Ապրիլի 2026, 12:45

Քաղաքականություն

Որպեսզի այդ անձանց մեղասգրեին ենթադրյալ ահաբեկչության և իշխանության յուրացման մեջ, անհրաժեշտ էր ունենալ փորձագետի եզրակացություն։ Այս մասին «18 արդարների» գործով մամուլի ասուլիսի ժամանակ նշել է փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

«Ունենք նման իրավիճակ․ բերել և ներկայացնում են գաղտնալսումներ առանց փորձաքննության եզրակացության։ Բագրատ Սրբազանը, որ իրավաբան չէ, հենց առաջին նախնական դատալսման ժամանակ հարց բարձրացրեց՝ ուր է ձեր փորձաքննությունը, որտեղից եք հիմնավորում, որ ես եմ խոսում»,- նշել է Դավթյանը։

Փաստաբանի խոսքով՝ եթե փորձաքննություն նշանակվեր, իրավապահների համար խնդիր էր լինելու մեղսագրվող տվյալները հիմնավորելու։