Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ Արմեն Ֆերոյան
14 Ապրիլի 2026, 20:07
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։
«Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում է այս պահին ցուցմունք տալ, քանի որ իրենք ֆիզիկապես լավ չի զգում և պետք է մանրամասն քննարկի իր փաստաբանների հետ և տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ-որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ այդ մեղադրանքի հետ ինքը որևէ կապ և առնչություն չունի»,- նշել է նա։