Մեզ վախեցնել չեն կարող. Ալեքսան Ալեքսանյան
14 Ապրիլի 2026, 20:09
Հերթական անգամ կասեմ, որ այս ամենը իշխանության վախերից է, իրենց վախերի դրսևորումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանն՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի բերման ենթարկմանը։
«Հավանաբար Ազատության հրապարակի մեր կազմակերպած միջոցառումը, քայլերթն իրենց շատ է վախեցրել, սա ուղիղ դրա արդյունքն եմ համարում։ Այս դրսևորումները, ինչպես նրանք իրենց պահում են, հատկապես աղջիկների հանդեպ, այս պահին չեմ ուզում որակավորում տալ, սպասենք՝ հասկանանք»,- նշել է Ալեքսանյանը։