ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը ՌԴ-ի կողմից դիտարկվում է թշնամական քայլ իր նկատմամբ. Հակոբյան
15 Ապրիլի 2026, 20:00
Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական հարաբերություններում, և նույնիսկ կարելի է այն շրջադարձային համարել: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները և ռուս-եվրոպական հարաբերությունները դրանք տարբեր բաներ են: Սա արդեն Բայդենի ժամանակահատվածը չէ, և դժվար է ասել՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններն են ավելի բարդ իրավիճակում, թե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի: ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները շատ ավելի ծանր են և ոչ դաշնակցային, քան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, որոնք ինչ-որ չափով փոխադարձ օգտակարության դաշտում են գտնվում: Եվ երբ Հայաստանը փորձում է գոնե հայտարարությունների մակարդակով սերտացնել իր հարաբերություններ այն Եվրոպական միության հետ, որը ՌԴ-ի հակառակորդն է, դա ՌԴ-ի կողմից դիտարկվում է որպես թշնամական քայլ»,- նշել է քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը և տնտեսական հարաբերություններում այլընտրանքների որոնումը չեն կարող իրական արդյունքի բերել:
«Զուտ քաղաքական մանիպուլյացիաների ոլորտից է, երբ հայտարարվում է, որ եթե գազի գինը բարձրացվի, ապա դուրս կգանք ԵԱՏՄ-ի կազմից: Եվ ցնդաբանություն է այն թեզը, որ Հայաստանի անկախության կամ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է»,- եզրափակել է Վիգեն Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: