Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանությունները խառնվել են իրար. Լևոն Սարգիզով
16 Ապրիլի 2026, 20:20
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Սարգիզովը նշել է, որ այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում ձերբակալություններ են, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ու համակիրներն են ուշադրության կենտրոնում՝ ներկայացնելով կատարվածի նախապատմությունը։
Տևական ժամանակ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմել էր Արտաշատի համայնքապետարան առ այն, որ ապրիլի 19-ին Արտաշատ քաղաքում կուսակցությունը նախատեսում է հանրահավաք անցկացնել։
Այսօր առավոտյան Արտաշատի համայնքապետարանը մերժել է կուսակցության դիմումը՝ անհասկանալի պատճառով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ։ Լևոն Սարգիզովը ընդգծել է, որ որևիցե բան չի կարող խոչընդոտել գլխավոր նպատակին՝ ունենալու ուժեղ Հայաստան։