Հայաստանը չի վերադառնա ՀԱՊԿ-ում ակտիվ գործունեությանը. Նիկոլ Փաշինյան
20 Ապրիլի 2026, 15:40
Հայաստանը չի նախատեսում վերսկսել ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ-ում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցված է, և գործունեության վերականգնման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվելու։ Սա ամրագրված է նաև մեր նախընտրական ծրագրում»,- նշել է Փաշինյանը: