ԱՄՆ-ում շարունակվում է հայ ֆուտբոլային տաղանդների բացահայտումը․ անցկացվել է PAYFA-ի հերթական հավաքը
21 Ապրիլի 2026, 22:30
Լոս Անջելեսում կայացել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) ամենամյա մանկապատանեկան ֆուտբոլային հավաքը։
5-րդ տարին անընդմեջ PAYFA-ն կազմակերպում է եռօրյա հավաք, որի շնորհիվ բացահայտվում են շնորհալի հայ ֆուտբոլիստները։ Միջոցառման ընթացքում պրոֆեսիոնալ մարզչական կազմն ընտրում է լավագույններին և ուղարկում Հայաստան՝ տարբեր տարիքային հավաքականների ընտրական գործընթացին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։
Այսպիսով, PAYFA-ի հիմնադիրների ու մարզչական շտաբի ջանքերով ամրապնդվում է կապը ԱՄՆ հայ համայնքում մեծացող հայ երեխաների միջև։
Բացի հավաքաներից, Գլենդելում տեղի է ունեցել PAYFA-ի ամենամյա գալա երեկոն՝ երեխաների ու մարզիչների մասնակցությամբ։