Արման Ադամյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21 Ապրիլի 2026, 18:20

Սպորտ

Ապրիլի 16-ից 19-ը Թբիլիսիում անցկացվել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում աշխարհի չեմպիոն Արման Ադամյանը, հանդես գալով Ռուսաստանի հավաքականի կազմում, նվաճել է բրոնզե մեդալ։

Մինչև 100 կգ քաշային կարգի փոքր եզրափակչում Արմանը հաղթել է Նիյազ Բիլալովին։

29-ամյա Ադամյանը կարիերայում առաջին անգամ է դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա նաև նվաճել է արծաթե մեդալ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև ոսկե մեդալ 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում։