Արսեն Հարությունյանը` Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

26 Ապրիլի 2026, 19:58

Սպորտ

Արսեն Հարությունյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 61 կգ քաշային մեր մարզիկը հաղթեց բելառուս մարզիկ Դմիտրի Շամելին (7:2):

Սա Արսեն Հարությունյանի յոթերորդ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։