Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է․ ինչո՞վ են պայմանավորված խափանումները

28 Ապրիլի 2026, 12:44

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում առաջացել է հեղուկ գազի դեֆիտիտ․ ապրիլի 26-ից Երևանի ավտոգազալցակայաններում երկար հերթեր են գոյացել, իսկ մի շարք կայաններ մնացել են առանց վառելիքի։ Վարորդները հայտնում են նաև գազի թանկացման և կտրոններով վաճառքի մասին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խափանումները կապված են մատակարարման խնդիրների հետ․ գազի հիմնական մասը երկիր է ներմուծվում Ռուսաստանից, իսկ այլընտրանքային երթուղիները գրեթե չեն օգտագործվում։

Իրավիճակը բարդացրել է նաև «Վերին Լարս» անցակետի ճանապարհի ժամանակավոր փակումը, ինչի հետևանքով վառելիքի մատակարարման գործընթացում խափանումներ են առաջացել։

Հիմա եթերում