Կանդազի կալանավորումը վկայում է իշխանության չընտրվելու վախի մասին․ Տիգրան Քոչարյան

Լեգենդար հետախույզ, գնդապետ Կանդազի (Արթուր Ավանեսյան) կալանավորումը ցույց է տալիս, որ իշխանության մեջ վախ կա չընտրվելու, և դա արտահայտվում է կալանավորումներով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Իշխանությունը կալանավորում է ամենաազդեցիկ դեմքերին, չի թողնում, որ նրանք մասնակցեն ընտրարշավին՝ փորձելով խոչընդոտել Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հաղթանակը ընտրություններում։ Բայց փաստն այն է, որ թե՛ սոցհարցումները, թե՛ մարդկանց տրամադրվածությունը ցույց են տալիս՝ այս իշխանության օրերը հաշված են և նրանք ժողովրդի աջակցությունն այլևս չունեն։ Դրա համար էլ յուրաքանչյուր օր նրանք փորձում են ավելի կոշտ միջոցների դիմել, որ կարողանան վերարտադրվել»,- նշել է Քոչարյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ այդ հարաբերությունները գտնվում են գահավիժման փուլում։

«Այն, որ իշխանությունների քաղաքականությունը բերում է նրան, որ օր օրի վատանում են այդ հարաբերությունները, պարզ է բոլորին։ Կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հեղուկ գազի սահմանափակումը երկիր, բայց ես չեմ ուզում ասել, որ դա միտումնավոր է արվել։ Ռուսաստանն ուղղակի ուզում է ցույց տալ, որ նրանք այլևս պատրաստ չեն իրենց հաշվին Հայաստանը շարժվիլ դեպի Եվրոպա, ինչպես դա անում է Փաշինյանը։ Այսինքն՝ ասում են՝ կա՛մ սա ես անում, կա՛մ նա ես անում»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։