Հրազդանում բացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության բարձր կարողություններով նոր մասնաճյուղը

28 Ապրիլի 2026, 22:16

Քաղաքականություն

Հրազդանում այսօր բացվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր գրասենյակը: Սա Հայաստանում ընկերության 12-րդ մասնաճյուղն է:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Հրազդանի մասնաճյուղի նոր շենքը կառուցվել է Հարավային Կորեայի ֆինանսական աջակցությամբ: Սա միակ գրասենյակը չէ, որի կարողությունները զարգացնելու համար, Կորեան գումար է տրամադրում ընկերությանը, մարզային մյուս մասնաճյուղերի կառուցման համար էլ այս պետությունն է ֆինանսապես կանգնած եղել հայկական ընկերության թիկունքում:

«Հրազդանում մենք ունեցել ենք մասնաճյուղ, բայց այն փոքր էր, անհարմար, մարդիկ, որոնք չունեն ֆիզիկապես ազատ շարժվելու հնարավորություն, դժվարությամբ էին բարձրանում 3-րդ հարկի այդ փոքր սենյակ: Իսկ այս նոր պայմանները մեզ թույլ են տալիս սահուն ու հանգիստ իրականացնել մեր ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: