Արման Ծառուկյանն այսօր կմենամարտի Քիլոն Ջիմիսոնի հետ

30 Ապրիլի 2026, 12:45

Սպորտ

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը մայիսի 30-ին Դալասում՝ RAF 09 մրցաշարի շրջանակում, կմրցի «Մագզի» մականունով ամերիկացի ըմբիշ Քիլոն Ջիմիսոնի դեմ։

Ջիմիսոնը ներկայում առավել հայտնի է որպես բլոգեր և մենեջեր։ RAF լիգայում նա արդեն անցկացրել է երեք մենամարտ, որոնցից մեկում հաղթել է Քլեյ Գուիդային, իսկ մյուս մարտերում պարտվել է Ջորջիո Պուլլասին և Քեյլեն Հենշելին։