Ասա՛, որ դու հայուհի ես. քաղաքագետ Կարինե Գևորգյանը պատմել է իր հայկական արմատների մասին

10 Օգոստոսի 2023, 15:45

Հայեր

Ռուս հայտնի քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը պատմել է իր հայկական արմատների մասին:

«Մանկության տարիներին ինձ բացատրում էին, որ մարդիկ տարբեր էթնոսներ են (այն ժամանակ ասում էին «ժողովուրդներ»)։ «Եթե քեզ հարցնեն, ասա՛, որ դու հայ ես»։ Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանն իր կերպարներից մեկի անունից հումորով այս մասին ասել է. «Ուր էլ լինես, գոռա՛՝ ես հայ եմ»,- պատմել է Գևորգյանը:

Քաղաքագետի տեսքը ընկերներին միշտ գրավում էր:

«Ասում էին՝ թարթիչներդ խիտ են, դու ռուս չես: Այս ամենը լսելով՝ ինձ մոտ առաջացել է էթնիկ ինքնություն։ Այլ կերպ, գուցե չձևավորվեր»,-պատմել է Գևորգյանը՝ հավելելով, որ ծնունդից ի վեր, հայրն իր հետ հայերեն է խոսել։

Նա խոստովանել է, որ Մոսկվայում ապրելու սովոր լինելու պատճառով իրեն փոքր-ինչ լարել է «երևանյան կպչուն հյուրընկալությունը»։

«Հետո ես Հայաստան եկա ամուսնուս՝ կոմպոզիտոր Անդրեյ Գևորգյանի հետ: Մենք ծանոթացանք տեղի մնջախաղի թատրոնի հրաշալի դերասանների հետ, ես ընկերացա ռեժիսոր Լևոն Իվանյանի հետ։ Ես հայտնաբերեցի, որ բնավորությանս որոշ գծեր կապված են ծագման եւ մենթալիտետի հետ», — moskvichmag.ru-ի փոխանցմամբ՝ նկատել է Գեւորգյանը։

Գևորգյանը հիշում է՝ ընտանիքում իրեն միշտ սովորեցրել են՝ բոլոր մարդիկ եղբայրներ են։ Կարեւոր են բարությունը, ազնվությունը, մարդկային ընդհանուր արժեքները»։