Լաս Վեգասում կկայանա Մելսիկ Բաղդասարյանի մենամարտը Մուրտազալի Մագոմեդովի հետ

01 Մայիսի 2026, 19:45

Սպորտ

Լաս Վեգասում հունիսի 21-ին UFC Fight Night 279 մրցաշարի շրջանակում հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը թեթև քաշային կարգում մենամարտ կանցկացնի Մուրտազալի Մագոմեդովի հետ:

Բաղդասարյանի կարիերան MMA-ում սկսվել է 2013 թվականին, իսկ UFC-ում նրա մենամարտը կայացել է 2021-ին։ Նրա հաշվին կա 8 հաղթանակ և 3 պարտություն, իսկ UFC-ում՝ 3 հաղթանակ և 2 պարտություն։ Վերջին անգամ նա օկտագոն է դուրս եկել 2025 թվականի փետրվարին, երբ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Ջին Սիլվային։