Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը. Սամվել Կարապետյան

02 Մայիսի 2026, 12:54

Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանում ամենաշատը կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե հայերը վստահո՞ւմ են արդյոք Ադրբեջանին որպես Հայաստանի խաղաղության երաշխավորի։

«Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»,-ասել է Սամվել Կարպետյանը։