Արսեն Բալայանը՝ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնության չեմպիոն
03 Մայիսի 2026, 18:00
Ռուսաստանի Կալինիգրադի մարզը ներկայացնող Արսեն Բալայանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Ռուսաստանի չեմպիոն:
Մայիսի 1-3-ը Գրոզնիում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 24 տարեկանների առաջնությունը: Բալայանը ոսկիէ նվաճել 86 կգ քաշային կարգում:
Հայազգի ևս մեկ մարզիկ ՝ Ռոբերտ Մուրադյանը, բրոնզե մեդալ է նվաճել 92 կգ քաշային կարգում: Նա ներկայացնում է Ստավրոպոլի երկրամասը։