Անհետ կորածների ծնողները նամակ են փոխանցել Մակրոնին
05 Մայիսի 2026, 09:15
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այսօր անհետ կորածների ծնողների անունից նամակ է փոխանցվել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանն անձամբ է նամակը փոխանցել Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։
«Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»,- ասել է Թովմասյանը։
Հյուրանոցի մոտ էր նաև հանրային ակտիվիտս Հովհաննես Իշխանյանը, ում թեպետ թույլ չտվեցին մոտենալ Ֆրանսիայի նախագահին, բայց նա կարողացավ մի քանի քայլ հեռավորությունից Մակրոնին փոխանցել իր ուղերձն ու խնդրանքը՝ չաջակցելու այն մարդուն, որը ոտնահարում է երկրի Սահմանադրությունը։
«Պարոն Մակրոն, դուք չպետք է աջակցեք սահմանադրական խախտումներ, պարոն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք այն մարդուն, որը ոտնահարում է Սահմանադրությունը, որը ցեղասպանություն է իրագործում սեփական ժողովրդի հանդեպ»,- նշել է Իշխանյանը։