Գյումրիում Միքայել սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին

05 Մայիսի 2026, 19:31

Քաղաքականություն

Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար, Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը: «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը:

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։

Սակայն ոստիկանները հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։

Հիմա եթերում